Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բուսակերությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը

Բուսակերությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը

Loma Linda համալսարանի (ԱՄՆ, Քալիֆորնիա) հետազոտողները վերլուծել են 70 հազար ամերիկացիների տվյալներ՝ ուսումնասիրելով նրանց ամենօրյա սննդակարգը: Գիտնականները ցանկացել են կապ գտնել սննդակարգի ու կյանքի տեւողության, մահացության ցուցանիշների միջեւ:

Գիտական աշխատանքի հեղինակները փորձի մասնակիցներին բաժանել են չորս խմբի՝ ոչ բուսակերներ, ձկնային բուսակերներ (օգտագործում  են ձուկ ու ծովաթերք, բայց ոչ միս), կաթնամթերք ու ձու օգտագործողների եւ վեգաններ (սննդակարգից բացառում են կենդանական ծագման ամեն տեսակ ուտելիք), հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Սննդակարգի սովորությունների եւ առողջության ցուցանիշների վերլուծությունը տեւել է վեց տարի: Հետազոտողները նշել են, որ այս ընթացքում բուսակերների թվում մահացութան ցուցանիշը  12 տոկոսով ցածր է եղել, քան մսի սիրահարների թվում: Մահացության ամենացածր ցուցանիշը նկատվել է ձկնային բուսակերների խմբի մոտ: Այնուհետեւ խիստ վեգաններն էին ու կաթնաձվային բուսակերները:

Գիտնականները նաեւ պարզել են, որ բուսակերների շրջանում խիստ նվազում է սրտանոթային հիվանդությունների, երիկամների գործառույթների ու էնդոկրին համակարգի խափանումների ռիսկը: Ընդ որում, ամերիկացի մասնագետները նշել են, որ տղամարդկանց առողջության վրա մսամթերքից հրաժարումն ավելի դրական է ազդում, քան կանանց:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. veslo.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ